Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ ժամը չի լրացել»․ Դավիթ Հարությունյանը հորդորում է սպասել Սերժ Սարգսյանի ասած ժամկետին

Հունիս 09,2021 13:25

«Ցավոք, գերիների խնդիրն այս իշխանությանն ընդհանրապես չի մտահոգում եւ երբեք չի մտահոգել։ Երբ նոյեմբերի իննին խոսքը վերաբերեց հողերը վերադարձնելուն, այս իշխանությունն ամրագրեց հստակ ժամկետներ։ Իսկ գերիների վերադարձի մասին ոչ մի ժամկետ չկա»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ի լուր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հայտարարել էր, թե իր որդուն տալիս է բոլոր գերիների վերադարձի դիմաց։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «իր Աշոտիկին թող Նիկոլը տա, 20-25 գերի վերադարձնի»։ Ապա Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել էր զինվորներից գողացած փողերը խաղատներում պարտվելու համար, Սերժ Սարգսյանն էլ երեկ ասաց՝ 24 ժամ է տալիս փաստերի համար, այլապես ինքը Փաշինյանի ու նրա ընտանիքի մասին աղաղակող փաստեր կհրապարակի։

Դավիթ Հարությունյանը չցանկացավ փակագծեր բացել՝ ասելով, որ ժամկետը դեռ չի լրացել։ «Գերիներին մատնել են անտերության։ Զարմանալի է, որ յոթ ամիս պետք է սպասեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հստակ բարձրաձայներ օդում կախված հարցն այն մասին, թե ինչու է իշխանությունն անտարբեր գերիների ճակատագրի հանդեպ։ Նիկոլ Փաշինյանն այն աստիճանի ստահոդ լուրեր է նետում, որ արձագանքելու միակ տարբերակը փաստերն են մնում։ Փաստերի մասին շուտով կխոսենք, երբ ժամը լրանա»,-նշեց Դավիթ Հարությունյանը։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930