Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրովն առաջարկել է այս փուլում չկենտրոնանալ ԼՂ կարգավիճակի վրա

Հունիս 09,2021 12:46

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց այժմ անհրաժեշտ է շեշտադրություն անել ոչ թե դրա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի ժամանակ:

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնացել է չլուծված: Դա պետք է վերջնականապես համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք այս փուլում թերևս ոչ թե պետք է գրգռեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, այն բանին, որ հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել անվտանգության և տնտեսական բարօրության մեջ: Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, երկու-երեք տարի հետո, եթե մենք այդպիսի կյանք ձևավորենք, կարգավիճակի մասին բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ», ասել է Լավրովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930