ԱՄՆ-ը կշարունակի դիտարկել Ադրբեջանին հետագայում տարբեր տեսակի, այդ թվում ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության պահպանումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի:
Բաքվին աջակցություն ցուցաբերելու հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բլինքենի մասնակցությամբ անցկացված լսումների ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից՝ բացառման կարգով շարունակել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում ռազմական օգնություն: Այդ որոշման մասին ԱՄՆ գործադիր իշխանությունը հրապարակային հայտարարել էր մայիսին:
«Մենք պետք է շարունակենք դիտարկել դա»,- ի պատասխան Մենենդեսի՝ ասել է Բլինքենը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ