Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքապետերին կամ մասնավոր սեփականատերերին քաղաքական վենդետաներով սպառնալու փոխարեն, ինքը դեռ թող բարոյական վենդետա անի իր թշնամիների նկատմամբ». «Հրապարակ»

Հունիս 09,2021 11:00

Երեկ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի Թալին համայնքում ներքին խրամատներ էր փորում եւ հայերին սպառնում քաղաքացիական պատերազմով։ «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- հոխորտում էր նա՝ ընդդիմադիր համայնքապետերի, մասնավոր ձեռներեցների հասցեին, ովքեր, Փաշինյանի բնորոշմամբ, վզներից թոկ գցած՝ մարդկանց տանում են հանրահավաքների․ «Բոլորը հատ-հատ, վզներից բռնած՝ դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից»:

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը ներկա էր «Հայաստան» դաշինքի Կապանում կայացած հանրահավաքին, ասաց, որ ոչ միայն չի վախենում այդ «անլուրջ» մարդու սպառնալիքներից, այլեւ հորդորում է նրան վենդետաներ իրականացնել արտաքին թշնամիների դեմ․ «Համայնքապետերին կամ մասնավոր սեփականատերերին քաղաքական վենդետաներով սպառնալու փոխարեն, ինքը դեռ թող բարոյական վենդետա անի իր թշնամիների նկատմամբ, փոխանակ դրա մասին մտածի, ստից խոսում է»։

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի դաշնակցական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանն անցած շաբաթ տասնյակ համագյուղացիների հետ ներկա է գտնվել Ռ․ Քոչարյանի՝ Աշտարակում կազմակերպված հավաքին ու չի փոշմանել, եթե հիմա էլ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզ այցելեն, վստահեցնում է՝ էլի կմասնակցեն․ «Ես ինչի՞ց եմ վախեցել, որ դրա ասածից էլ վախենամ։ Երեք պատերազմ անցած մարդ եմ, ոչ մի բանից չեմ վախենում, առավել եւս՝ իրա ասածներից, իբր վենդետաներից, ի՞նչ կարա ինձ անի»։

Ինքը չի կարող Ուջանում մարդկանց իմ դեմ հանի, դա բացառված է։ Իսկ եթե ուրիշ ձեւով փորձեն, մենք պատի ծակից դուրս չենք եկել․․․ մենք միշտ պատրաստ ենք եղել մեր կյանքը տալ հայրենիքի համար, մենք ոչ մի վենդետաներից չենք վախենում»։

Վստահեցնում է՝ վարչական ռեսուրս չի օգտագործել․ «Մարդիկ իրենց կամքով են բոլորն էլ եկել նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Ուրեմն թող իմանա․ մարդիկ, ովքեր գյուղից ներկա են եղել էդ հանդիպմանը, եկել են մեծ սիրով, նույնիսկ շատ են խնդրել, շատերն են ցանկացել, բայց ինձ ասել են, որ դահլիճում տեղ չկա, մենք էլ քչով ենք գնացել։ Մենք մարդուն չենք պաշտում, մարդու գործերին ենք նայում, դրա համար կարիք չկար հազար հոգով գնալ, ցույց տալ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930