Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ հույս ունեինք, որ գիտակցած կլիներ՝ չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին. «Հրապարակ»

Հունիս 09,2021 10:23

Փոքրիկ հույս ունեինք, որ այս 3 տարին, պատերազմը, մեր կորուստները, հանրության գրագետ հատվածի քննադատություններն ինչ-որ դեր խաղացած կլինեին։ Վարչապետի պաշտոնում նա ինչ-որ բան սովորած կլիներ։ Գիտակցած կլիներ, որ հասարակությանը պառակտելով, չարություն ու մաղձ թափելով, ատելություն ու ագրեսիա տարածելով ենք եկել-հասել 2021-ի այս տխուր հանգրվանին։

Եվ երբ հարցնում է՝ կարո՞ղ է Աստված երես է թեքել մեզնից, մի պահ կանգ կառնի ու կհարցնի՝ իսկ ինչո՞ւ է Աստված երես թեքել մեզնից։ Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։

Գուցե ա՞յն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չենք գնահատում, եւ այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ եւ մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930