Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից. «Ժողովուրդ»

Հունիս 09,2021 09:54

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ:

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միեւնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:

Բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի եւ պատճառների վրա: Մասնագետների կարծիքով՝ մենք ծերացող հասարակություն ենք, եւ ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930