Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում ճգնաժամ է. Ավինյանը հրավիրել է ԱԳՆ վարչության պետերին ու փորձել խաբել՝ դեմարկացիայի պատասխանատվությունը բարդելով ՌԴ-ի վրա. «Փաստինֆո»

Հունիս 08,2021 23:59

Հայաստանի արտաքին գերատեսչությունում ճգնաժամ է, դիվանագետները հրաժարվում են փոխնախարարի ու նախարարի պաշտոններից՝ մերժելով ստանձնել նիկոլ Փաշինյանի հեղինակած դեմարկացիայի ու դելիմիտացիայի ծրագրի պատասխանատվությունը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր վարչության պետերին հավաքել է ու փորձել համոզել, որ բունտ չանեն, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը ոչնչում մեղավոր չէ՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով Ռուսաստանի վրա։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը նշել է, թե, իբր, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրն առաջ են մղում ռուսները ու փորձել պաշտոններով կաշառել վարչության պետերին՝ առաջարկելով նրանց շարքերից ընտրել փոխնախարարներ, ապա՝ նաեւ նախարար։ Սակայն ԱԳՆ պաշտոնյաները մնացել են անդրդվելի. նրանք հայտարարել են, որ ունեն դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ու շատ լավ գիտեն, որ այդ գաղափարը ռուսների մոտից չի ծագել եւ որ իրենցից որեւէ մեկը պատրաստ չէ մտնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի ապօրինի գործընթացի տակ, որ որեւէ մեկը չի պատրաստվում կաշառվել փոխնախարարի կամ նախարարի պաշտոնով, որ հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ավինյանը զրույցներ է ունեցել նաեւ մի շարք դեսպանների հետ, սակայն լուծում գտնել չեն կարողացել։ Կառավարությունը հիմա մտածում է ոչ թե համակարգի ներսից կատարել նշանակումները, այլ դրսից մարդ բերել ու նշանակել փոխարտգործնախարար ու նախարար։

Աղբյուր` «Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930