Այսօր Արագածոտնի մարզում քարոզարշավի ճանապարհին Վարդաբլուր գյուղում Փաշինյանը չնախատեսված կանգառ ունեցավ:
Հավաքվածները Փաշինյանին ասում էին, որ իրենց գյուղի ճանապարհը 30 տարի սարքած չի եղել, Փաշինյանն եկավ ու սարքեց: Նրանցից մեկն ասաց, որ իր ծանոթին աշխատանքից ազատել են՝ Քոչարյանին ձայն չտալու համար. «Հենց հիմա կարամ անուն ազգանունով ասեմ:»: Փաշինյանը ճշտեց՝ հիմա՞ են ազատել աշխատանքից, որտեղի՞ց: Քաղաքացին հաստատեց. «Այո, կբռնեք կշինեք, չէ»:
Փաշինյանը ոգեւորվեց ու հայտարարեց. «Թալինում ասել եմ: Կամերան հլը էն կողմ տար: Ասել եմ՝ դրանց սաղին բռնելու եմ շինեմ»: Հավաքվածները արձագանքում էին՝ Նի-կոլ, Նի-կոլ, միշտ ժպիտը երեսիդ պիտի մնա, վարչապե՛տ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ