ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, ռուսական կողմի բանակցությունների արդյունքում վերադարձվել է զորամաս։ Ըստ մեր աղբյուրների, վերադարձմանը նպաստել են Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովն ու Գորիսում տեղակայված ռուս սահմանապահների հրամանատար Գորինը։
Նշենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, Քաթանյանը մառախուղի պատճառով, հունիսի 8-ին ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ