Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինքնասպանություննե՞րն են հրամանատարի ազատման պատճառը

Հունիս 08,2021 23:35

Մեղրիում տեղակայված N զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը ազատվել է պաշտոնից։  Ըստ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի՝ պատճառը քաղաքական է եղել։  Սակայն մեր աղբյուրների տեղեկատվությամբ, Գեւորգյանի ազատման պատճառը զորամասում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած երկու զինծառայողների ինքնասպանությունն է եղել։

«Նախ այդ դեպքերը, եթե չեմ սխալվում, մոտ մեկ ամիս առաջ են եղել։ Մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երիտասարդ է եղել։ Տեղափոխել են հիվանդանոց, հետո նրա հայրը տվել է համաձայնություն, որ տղան շարունակի ծառայությունը։ Մյուսն էլ դժբախտ պատահար է եղել։  Արգամ Գեւորգյանն այդ ժամանակ Երեւանում էր, ու հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար կար»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մխիթար Զաքարյանը։ Վերջինս կարծում է, որ այդ դեպքերը կապ չունեն, ծառայողական քննություն էր սկսվել եւ ամեն ինչ պարզվել էր։

«Կամ ինքնասպանության դեպքերը ի՞նչ կապ ունեին ինձ հետ շփումների հետ, որ հրամանատարին բառացի կարգադրել էին ինձ հետ չշփվի, դադարեցնի կապերը»,–ասում է Զաքարյանը։

«Լավ, մի պահ ընդունենք, Արգամին ինքնասպանության դեպքերի համար են ազատել, այդ դեպքում ինչպե՞ս են բացատրում Մեհրաբի զորամասի հրամանատարի՝ Արտակ Թադեւոսյանի պաշտոնանկությունը»,–հարցնում է Մեղրիի համայնքի ղեկավարը։

Aravot.am-ը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանում, թե ի՞նչ պատճառով են ծառայությունից ազատվել Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի  հրամանատարները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930