ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելիներս, այսօր ստիպված եմ եղել Շիրակի մարզի ոստիկանություն հաղորդում ներկայացնել, իմ անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանից գումար եմ վերցրել խմբակցությունը լքելու համար (հասանք 1 մլ դոլարի), իսկ Ծառուկյանը ինձ Հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:
Այդպես էլ չկողմնորոշվեցին, բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել, որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը, խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին:
Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը, իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:
Կարդացեք նաև
Եթե կա գեթ մեկ քաղաքացի, որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին, խնդրում եմ դիմեք ոստիկանություն, այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով…
Բարին ձեր հետ …
Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել …
Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա…»: