Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որը ընդգրկված է Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ցուցակում, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սրանք, իրոք, իրար արժեն։ 21-րդ դար այդպես էլ չհասան։ Պատանդներ են պահանջում, պատանդներ են ուղարկում։ Պատանդներով հարցեր են փորձում լուծել։ Բանավեճի նման ցածր նշաձող չէր եղել երբեք։ Նման բառապաշար չէր եղել։
Դեմքի նման արտահայտություն, անգամ, չէր եղել։
Ամոթ է, որ այս մակարդակի գզվրտոցի ականատես ու մասնակից ենք։
Կարդացեք նաև
Իսկ մարդիկ ծափահարում են։
Վաղն էլ կքվեարկեն ու կասեն՝ մեծամասնություն ենք»: