«Այսօր այդ հողատուն հայտարարել է, որ պատրաստ է դիմել Ալիևին, ասել է՝ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների դիմաց։ Տեսեք, այս մարդը շարունակում է իր կապիկությունները»,- այսօր Եղեգնաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Տղա ես, քո տղուդ հերություն արա ու էդ էրեխեքին մի խառնի էս քաղաքականության մեջ։ Մենք գիտենք, որ դու հանուն քո աթոռի քո էրեխեքին էլ, կնոջն էլ ու էս ժողովրդին էլ փորձելու ես տալ Ալիևին»:
Նելլի Գրիգորյան