Աշտարակում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր ներկաներից մեկը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց՝ երեկ Նիկոլը բղավում էր, թե Սերժ Սարգսյանը զինվորներից գողացած գումարները պարտվել է խաղատներում․ եթե այդպես է, ինչո՞ւ քննություն չի իրականացվել, եւ Սերժ Սարգսյանը չի դատվել։ Վերջինս նախ նշեց, որ երկար տարիներ այդ կեղծ լուրը տարածվել է․ «Այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, իսկ անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում։ Նորից եմ ասում՝ ինքը ղալաթ է անում, որ նման բան է ասում։ Նա «եթե»-ով է ասում։ Ես հիմա իրեն ասում եմ՝ եթե ինքն արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր»։ Այս խոսքերի վրա դահլիճից ծափեր հնչեցին։ Սերժ Սարգսյանը շարունակեց․ «Ասում եմ՝ ես դրան, այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս։ Կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ․․․կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա․․․թող մի փաստ ներկայացնի։ Չներկայացրեց՝ մորթելու եմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ