Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է, երբ որ Զանգեզուրի բնակչությանը փորձում են հակադրել Հայաստանի բնակչությանը». Գուրգեն Արսենյան

Հունիս 08,2021 20:52

ՄԱԿ կուսակցության ղեկավար, ՔՊ ցուցակով առաջադրված Գուրգեն Արսենյանը Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ ու ասաց. «Իմ պատգամավորական գործունեության ընթացքում աշխատել ենք թույլ չտանք, որ իշխող խմբակցությունը անցկացնի այլանդակ օրենքներ: Այս օրենքները, որ իրենք բերում ու անցկացնում էին, 95%-ը ուղղված է ժողովրդի շահերի դեմ: Դրանց նպատակը մարդկանց ընչազուրկ դարձնելն էր, իրավունքներն ու սեփականությունը ձեռքից վերցնելն էր: Տեսել եմ դա ու վկայում եմ: Քննարկումների ժամանակ բարձրաձայնել եմ: 2016-ին «Հարկային օրենսգիրք» բերեցին, ԱԺ ամբիոնից ասել եմ բառեր, որ ինձ սովորաբար թույլ չեմ տալիս: Ասեցի՝ ուզում եք ժողովուրդը հելնի այստեղից գնա՞, մեր հետեւի՞ց եք ընկել դուք, արա: Ձեր բերած օրենքները ասում են մի բան՝ հայեր, թողեք գնացեք այս երկրից»:

Նա անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ասել էր՝ մնան, հեղափոխությո՞ւն անեն: Հունիսի 20-ին հեղափոխության շարունակությունն է լինելու:

Նա ասաց, որ ԱԺ ամբիոնից 2 մարդ է խոսել երջանկության մասին. «Մեկը՝ ես, մյուսը՝ Փաշինյանը»:

Արսենյանը երջանկության պահերը հիշեցրեց՝ «Արարատ 73»-ի հաղթանակով. «Փորձում են մեզ հանեն իրար դեմ: Խայտառակություն է, երբ որ Զանգեզուրի բնակչությանը փորձում են հակադրել Հայաստանի բնակչությանը: Ես գիտեմ, որ Զանգեզուրի բնակիչներն իրենց խոսքը կասեն այդ առումով, այդ պատասխանը կտան: Իրենք 20 տարի զբաղված են ընտրություն կեղծելով, դուք գնում էիք ընտրության, դա միջոցառում էր, իրենք նկարում էին՝ ինչ ուզում էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930