«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի եւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմինա Դարբինյանը կիսվել է երկրում ստեղծված իրավիճակի եւ քարոզարշավի ընթացքի մասին տպավորություններով:
«Բնության մեջ կատարյալ ոչինչ չկա: Մարդ արարածն էլ բացառություն չէ: Երբ խոսքը սովորական մարդկանց մասին է, կարող ես նրա հետ խոսել, չխոսել, ջնջել քո կյանքից: Այսինքն, ընտրությունը քոնն է: Երբ խոսքը երկրի ղեկավարի մասին է, դու դառնում ես գերի: Եթե կան երկրներ, որտեղ ղեկավարը բռնապետ է, բայց խելացի, թուլամորթ է, բայց լավ կառավարիչ, կրթված է, բայց անհայրենասեր, համենայն դեպս, ինչ-որ ընտրություն կա եւ կա հնարավորություն համագործակցելու, աշխատելու: Մեր բախտը այստեղ էլ չի բերել, որովհետեւ մեր երկրի, այսպես կոչված, ղեկավարը կենդանի մարմնավորումն է բոլոր բացասական մարդկային հատկանիշների, եւ մենք կրակն ենք ընկել այդ մարդու ձեռքը:
Բայց ո՞րն է նրա հաջողության գրավականը, ինչպե՞ս կարող է լինել, որ մինչ օրս կա մի զանգված, որը շարունակում է նրան սատարել: Ինչ-որ բացատրություն դրան գտել եմ: Նա հիմնվում է ամենացածր մարդկային բնազդների՝ նախանձ, ագահություն, անհայրենասիրություն, կրող զանգվածի վրա:
Ինչո՞ւ ընդդիմությունը պահանջվածի չափ համարձակ, վճռական չեղավ: Դրան էլ բացատրություն ունեմ: Երբ սուտը անհեթեթ է, անհավանական է, դու պատրաստ չես դրան համարժեք պատասխանելու, որովհետեւ նորմալ ուղեղի ապահովիչները, այսպես ասած, վառվում են: Մենք այդ տիրույթում ուղղակի անզոր ենք: Այ, այստեղ է Նիկոլը հաղթում: Բայց ասեմ նաեւ, որ այս քարոզարշավի սկզբից որդեգրած նրա ագրեսիվությունը գալիս է վախից, հոգեվարքի վախից: Մենք տեղեկություններ ունենք, որ պետական հիմնարկների միջին օղակների եւ շարքային աշխատողները թաքուն փորձում են համագործակցել ընդդիմության հետ»,- ասում է Արմինա Դարբինյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ