Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 51 ահազանգ-հաղորդում, 9 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Հունիս 08,2021 19:22

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից  11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, դիմումներ, 2-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ստացված տվյալներ և 3-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են:

Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ենթադրյալ ընտրական հանցավոր իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում, ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման  առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված առերևույթ հանցավոր իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-ը՝ այլ բնույթի են:

ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին, ընտրություններին մասնակցող սուբյեկտներին հորդորում է  իրենց հայտնի դարձող՝ ընտրական հանցագործության յուրաքանչյուր առերևույթ դեպքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են որոշակի կոնկրետություն, հասու դարձնել իրավապահ մարմիններին՝ հնարավոր բոլոր իրավաչափ հաղորդակցային միջոցներով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930