Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունե՛ս, ա՛յ տղա, Ալիեւին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց». Փաշինյան

Հունիս 08,2021 19:33

Այսօր ապարանցիների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմադիրների արձագանքին. «Թող խուճապ չտարածեն, սկսել են դիտորդներին բողոքել…Բայց  չհասկացա՝ ամիսներով ատելության քարոզ եք տանում, ա՛յ դավաճաններ, մեր հասցեին ինչ ասես ասում եք, բա որ ասում եք՝ դավաճան, բա որ ասում եք՝  գնդակահարություն, բա որ Բաղրամյան պողոտայում գնդակահարության տեսարաններ էիք ցուցադրում, բա որ մեկը կա՝  մի հատ վախկոտը, որ ասում է՝ դուելի կհրավիրեմ, դուելն ի՞նչ է բա: Դու հայ ժողովրդի՞ն ես դուելի հրավիրում, դա բռնության կո՞չ է: Ասում է՝ զենքի տեսակն էլ ընտրի, բա որ տո լավ էլ հանկարծ ասեմ՝ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընդունում եմ, կանչում եմ այստեղ ճակատից շարում եմ, պիտի ասեք բռնությո՞ւն է, ա՛յ մարդասպաններ: Այո՛, լինելու է քաղաքական վենդետա, կադրային ջարդ»:

Երեկ քարոզարշավին Փաշինյանը այսպիսի միտք էր հայտնել. «Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը»: Ըստ Փաշինյանի, ընդդիմությունը խեղաթյուրում է խոսքը. «Ասում են՝ վարչապետն ասել է՝ ոչինչ, թող գերիները  2 ամիս էլ սպասեն ու ո՞վ է ասում՝ Սերժիկը, թեմա է գտել, էլի մեյդան է ընկել…Սերժն ասում է՝ թող իր որդուն տա, գերիներին վերադարձնի: Մի հատ էլ որդուս մասին խոսելիս ասում է՝ Աշոտիկը: Սերժի՛կ, դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունե՛ս, ա՛յ տղա»:

Նա Սերժ Սարգսյանին «թրաֆիքինգի մասնագետ» որակեց ու հայտարարեց. «Ալիեւին էլ պաշտոնապես ասում եմ՝ համաձայն եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ: Եվ Սերժիկ, եւ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով՝ մեջը մի քանի հազար դոլար էլ որ աշխատեք, կարծում եմ, ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի»:

Փաշինյանը հայտարարեց, որ սպասում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին:

Գյուղացիները արձագանքում էին՝ «ճակատից խփի», «ըտոնք 16 գույնանի փուչիկ են», «մե գլոխ սեմչկա են, որ չրթես ու թափես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930