Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի հետ ստանա»․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 08,2021 19:11

«94թ․-ից հետո մենք չենք ունեցել գերիներ, եւ ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Ես չեմ ասում, թե հրաձգություն չի եղել, թե չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է, բայց գերինե՞ր»,-Արագածոտնի մարզում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ու դրանից հետո այս․․․չգիտեմ էլ ինչ անուն տամ․․․աննամուսն ասում է, թե մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն։

Այնքան է լկտիացել նրանից, որ իրեն շատ բան է ներվել։ Բա դա մարդ է՞․․․խելք չունի՞»,-հարցադրումներ արեց Սերժ Սարգսյանը։

Նա շարունակեց․ «Չի հասկանո՞ւմ, որ այդ մարդիկ ամեն օր սպասում են, թե երբ են իրենց սպանելու, բռնաբարելու եւ խոշտանգելու։ Պետք է թքես նման ղեկավարի վրա։ Ես հիմա ասում եմ՝ թող հիմա իր երեխային տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի։ Տեսնեմ դրանից հետո նույն կերպ կխոսի՞ ռազմագերիների մասին։ Իր համար ի՞նչ տարբերություն։ Իր երեխաներին միշտ օգտագործել է իր PR-ի համար։ Գոնե հիմա օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կգա։ Պարզ է, չէ՞, որ չի անի նման բան։ Կրկնում եմ՝ իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 ռազմագերի հետ ստանա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930