Aravot.am-ի տեղեկություններով, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը երեկ այցելել է Գյումրի՝ այս քաղաքում տեղակայված 102-րդ բազմաբազայի աշխատակիցներին ներկայացնելով նոր հրամանատարին։
Պաշտոնական այս միջոցառմանը Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները, բնականաբար, չեն մասնակցել, սակայն մեր հետ զրույցում նրանցից ոմանք ևս փաստեցին, որ ռազմաբազան նոր հրամանատար ունի։
Մեզ հաջողվեց ճշտել, որ նոր հրամանատարը գնդապետ Դմիտրի Սերգևիչ Ավչերովն է։ Թե որտեղ է ծառայել նա, հստակ տեղեկատվություն դեռ չկա, կան ենթադրություններ, որ ծառայել է խաղաղապահ զորքերում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ