«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանողն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։
Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայողի, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։
Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։
Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը։
Կարդացեք նաև