Այսօր Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ եղել է Սյունիքի մարզում։
Ըստ Վահե Հակոբյանի՝ Արթուր Դավթյանը հանդիպել է ՏԻՄ եւ բիզնեսի մեկական ներկայացուցիչների հետ, խոսել առաջիկա ընտրությունների կարեւորության մասին։ Վահե Հակոբյանը զարմացած է, քանի որ գլխավոր դատախազի գործառույթներում նման քարոզչական գործառույթներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ անդրադարձավ այսօր Նիկոլ Փաշինյանի արած վենդետայի եւ քաղաքացիական բախումների մասին հայտարարություններին։
Նա համայնքների ղեկավարներին հորդորեց ծիծաղել նման հայտարարությունների վրա եւ հանգիստ շարունակել իրենց աշխատանքը. «Հայաստանում վենդետա չի լինելու, նոր «մարտի 1», նոր արյունահեղություն չի լինելու»։
Ռոբերտ Քոչարյանն էլ իր ելույթում ասաց, որ համաներում են հայտարարելու բոլոր այն համայնքապետերի նկատմամբ, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում ապօրինաբար հետապնդվել են։ Ասաց նաև, որ իշխանության պարտքն է լինելու թույլ չտալ, որ վենդետա իրականացնեն բոլոր այն մարդիկ, ովքեր դրա բարոյական իրավունքն ունեն՝ զոհերի հարազատները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ