Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գեներալները, փոխանակ զինվորների մարտական պատրաստությունը բարձրացնեին, իրենց բարեկեցությունը եւ դղյակներն էին մեծացնում». Փաշինյանը՝ Ծաղկահովիտում

Հունիս 08,2021 18:02

Արագածոտնի մարզի Օշական համայնքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այնտեղ, որտեղ իրավական լծակները չեն գործի, քաղաքական լծակներով կաշխատեն ու բոլոր հիմնարկներից կհանեն այն մարդկանց, որոնք հարկադրաբար ժողովրդին տարել են քարոզարշավների: Ընդ որում, զգուշացրեց՝ անձամբ է գնալու նրանց հետեւից ու վզակոթից բռնած՝ դուրս անի:

Իսկ Ծաղկահովիտ համայնքում Փաշինյանը հայտարարեց. «Պաշտոնանկ արված գեներալներ կան, որ մեր հասցեին հոխորտում են, իսկ հին, կոռումպացված իշխանություններին դիֆերամբներ են ձոնում: Գիտե՞ք ինչի, որովհետեւ մենք իրենց տվել ենք զենք, սպայական անձնակազմի աշխատավարձը ընդհուպ 60%-ով ավելացրել ենք, բայց նախկին իշխանությունն իրենց տվել է գողանալու հնարավորություն, գազալցակայաններ, ամենատարբեր ապօրինություններով սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորություն: Նաեւ դա է, որ մենք պարտվել ենք այդ պատերազմում, որովհետեւ այդ գեներալները, փոխանակ զինվորների մարտական պատրաստությունը բարձրացնեին, իրենց բարեկեցությունը եւ դղյակներն էին մեծացնում: Եվ այո՛, հերիք եղավ, բոլ եղավ, թավիշին: Դուք հունիսի 20-ից հետո կտեսնեք վենդետաներ, կադրային ջարդեր: Քաղաքական դիակներին, որոնց թվում է, թե իրենք վերադառնալու հույս ունեն, հույս չունենաք, որովհետեւ ապագա կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930