Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Գերուն մեկ ժամ, մեկ րոպե առաջ հետ բերելը պետության պարտավորությունն է»

Հունիս 08,2021 19:01

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր խոսելով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքի մասին՝ մասնավորապես անդրադարձավ ՔՊ-ին: «Ես կարծում եմ՝ նրանց քարոզարշավը հիմա ուղղված է մարդկանց տրամաբանությունը ջարդելուն, խաթարելուն: Մենք գիտենք, որ մածունը սպիտակ է: Բայց Նիկոլ Փաշինյանը անընդհատ ուզում է պնդել, որ մածունը սեւ է, որպեսզի դրանով իսկ մարդկանց մի զգալի հատված հավատա:

Ի՞նչ է նշանակում, թե գերիները մեկ-երկու ամիս կսպասեն: Սա ո՞ր տրամաբանության մեջ է: Գերուն մեկ ժամ, մեկ րոպե առաջ հետ բերելը պետության պարտավորությունն է: Իսկ նա դրա մեջ ինչ-որ մի հիմար արժեք է գցում, որն ավելի կարեւոր է, քան գերիների հետ գալը: Սա այն նույն՝ Շուշին դժգույն քաղաք է եւ մեզ պետք չէ, մտքի շարունակությունն է: Սա նախապատրաստական պարարտ հող է ատելության քարոզը մատուցելու համար, ինչը, կարծում եմ, ինչ-որ չափով աշխատում է: Հարցումներ են անում եւ պարզվում է, որ մարդկանց մի որոշ տոկոս ձայն է տալու Փաշինյանին:

Տարրական տրամաբանության հարց է՝ ինչ է արել Նիկոլը այս ամբողջ ընթացքում: Նա բերել է մահ, բերել է կործանում: Ու սրանից հետո մարդ կա, որ ասում է՝ ոչինչ, բայց նախկինները թող  հետ չգան: Այստեղ է տրամաբանական շղթան քանդվում, եւ ամենաբարձր արժեքային համակարգը հիմա նախկինների չգալն է: Մարդկանց ամենապարզ բնազդներն են փշրվում, ինքնապաշտպանության, կյանքի բնազդը:

Եկեք մի փոքր տրամաբանենք: Ադրբեջանցին գալիս, մտնում է մեր հողը՝ մենք ի՞նչ ենք անում: Նամակ ենք գրում ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Ռուսաստանին, ուր ասես: Իրականությունում ամենաառաջին քայլը պիտի լիներ, որ սահմանապահները կանգնեցնեին, չթողնեին: Իսկ դա նրանց չի թույլատրվում: Հիշենք, որ զինված ուժերը բազմիցս հայտարարել են, որ ի վիճակի են վերահսկել իրավիճակը»:

Աղասի Ենոքյանի համոզմամբ հասարակությունն ամբողջովին փլուզված է եւ դա ամենեւին էլ պատահական չէ, որ այս ամենը ծրագրված է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930