Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտքով երկիր չեն պահում, պետք է աշխատատեղեր ստեղծել». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 08,2021 17:54

Ամբողջ Հայաստանը պետք է ագրոարդյունաբերական համալիր ունենա, որպեսզի կարողանա պլանավորված գյուղատնտեսություն ունենա: Կարմիր գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Երեկ կուսակցության ցուցակով առաջադրված երեք թեկնածուները՝ Տիգրան Արզաքանցյանը, Արամ Սարգսյանը, Նարինե Դիլբարյանը եղան Գավառ քաղաքում, Սարուխանում, Կարմիրգյուղում, Գանձակում եւ Նորատուս համայնքներում:
Գավառում Տիգրան Արզաքանցյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ պարտքով երկիր չեն պահում, պետք է տարբեր ուղղություններով աշխատատեղեր ստեղծել. «Մենք ունենք խոշոր հանքարդյունաբերություն, եթե ճիշտ օգտագործենք, ներդրողները կգան, կֆինանսավորեն, աշխատատեղերը կավելանան: Գյուղատնտեսությունը շատ ծանր վիճակի մեջ է»:
Կուսակցության առաջնորդները ներկայացրին իրենց ծրագրերը: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Դեմոկրատական ​​կուսակցությունը կարող է միավորել արդեն երեք տարի պառակտված հասարակությանը:

«Մեծ աշխատանքներ կան կատարելու խոստումներ են տալիս, բարձր խոսքեր են ասում, բայց մեր տնտեսությունը մեծ աղետի մեջ է, խոշոր ճգնաժամի մեջ ենք պետք է ֆինանսական խնդիրները լուծենք, ներդրումներ անենք բյուջեն հարստացնենք»,-ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Արամ Սարգսյանի խոսքով՝ մարզերում բնակվող գյուղացու համար պետության աջակցությամբ պետք է ստեղծվեն վերամշակող ձեռնարկություններ, որոնք կաջակցեն գյուղացուն տարբեր մշակաբույսերի արտադրության խթանման հարցում: Գեղարքունիքի մարզում, ըստ պարոն Սարգսյանի, մասնավորապես՝ կարտոֆիլի արտադրությունը պետք է խթանել:

Կուսակցության առաջնորդները գտնում են, որ երկրի անվտանգության հարցերը պետք է լուծվեն բարեփոխումների միջոցով, որպեսզի պատրաստ լինենք 5-րդ սերնդի պատերազմներին: Ըստ Նարինե Դիլբարյանի, որը ՀԴԿ ցուցակի 3-րդ համարն է, պետք է բուհերում եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում վերականգնել ռազմական ամբիոնները, իսկ դպրոցներում ռազմագիտություն առարկան ավելի բարձր մակարդակի վրա դնել: Նա նաեւ կարեւորեց Հայաստանում Ազգային անվտանգության դպրոցի ստեղծումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930