Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Երկու հրթիռ ընկավ Իսրայելի վրա, ԱՄՆ-ը 735 միլիոն դոլարի գերժամանակակից սարքավորումներ, զենքեր տվեց, մե՞նք ինչ ստացանք ռուսներից պատերազմի ընթացքում». Արա Պապյան

Հունիս 08,2021 17:30

«Արևմուտքի՝ մեզ մեկնած ձեռքը պիտի սեղմենք»,- «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) ընտրական ցուցակի ներկայացուցիչ Արա Պապյանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը չսեղմելու դեպքում մենք կհայտնվենք խիստ խոցելի վիճակում:

Խոսելով անվտանգային խնդիրների մասին և թե ում ենք վստահում մեր անվտանգությունը՝ Արա Պապյանն ասաց. «Մեր անվտանգության միջուկը հայ-ռուսական հարաբերություններն էին և դրանցից ածանցվող ՀԱՊԿ-ը: Մենք տարիներ ի վեր ասում էինք, որ դրանք այլևս չեն աշխատում: Ռուսաստանի և ՀՀ-ի շահերը հակոտնյա են: Պատերազմը ցույց տվեց, որ մենք մեր դաշնակցից ոչ միայն աջակցություն չստացանք, այլ ընդհակառակը. հիշեք զենքի մատակարարման տոկոսները Ադրբեջանին, թե ով, ինչքան է տվել, ոնց: Հետևաբար անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի»:

Բևեռն առաջարկում է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը: Արա Պապյանը հավաստիացնում է՝ իրենք այդ ուղղությամբ հիմա աշխատում են իրենց կապերով, իսկ եթե ԱԺ-ում ունենան մեծամասնություն, շատ ավելի լուրջ կերպով կարող են այդ հարցերը քննարկել:

Նա համարում է, որ միակ փրկությունն այս ճանապարհով գնալն է ու պարզաբանում. «Ակնհայտ է, որ ՌԴ-ի համար Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր երկրներ են այն առումով, որ Արևմուտքի դիմակայության մեջ իրենք դիտարկվում են՝ որպես հիմնական դաշնակիցներ Թուրքիային: Այսինքն՝ ռուսները հանուն հայերի թուրքերի հետ որևէ հարաբերություն չեն փչացնելու»:

Իսկ թե ինչ է նշանակում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը, Արա Պապյանն ասաց. «Այդ կարգավիճակն ունի տարբեր դրսևորումներ՝ սկսած քաղաքական հարաբերություններից մինչև ռազմական ներկայություն: Օրինակ՝ Իսրայելում չկա ռազմական ներկայություն, կա ռազմական համագործակցություն: Տարեկան չորս միլիարդ միայն ռազմական օգնություն է գալիս ԱՄՆ-ից: Երկու հրթիռ ընկավ Իսրայելի վրա, ԱՄՆ-ը 735 միլիոն դոլարի գերժամանակակից սարքավորումներ, զենքեր տվեց, մե՞նք ինչ ստացանք ռուսներից պատերազմի ընթացքում: Մեզ վրա սաղացրին իրենց փչացած ապրանքը: Երբ ասում էինք՝ ՀՕՊ-ը մի տվեք ռուսներին, պատերազմի ժամանակ կանջատեն, մեզ չէին լսում: Տեսանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930