ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալներին պաշտոններից ազատելու մասին որոշումները:
Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: