«Տիգրանաշենի հարցը երբեք չի քննարկվել ու չի քննարկվելու, վստահաբար եմ ասում»,- այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա ասաց, որ դա վատ շահարկում է. «Նախիջեւանի մասով երբեւիցե Ադրբեջանն ու Թուրքիան որեւէ բառ չեն բարձրացրել: Սա ձեզ ասում եմ միանշանակ ու 100%: Ես շփվում եմ քաղաքական դաշտից բոլորի հետ, արտաքին խաղացողներից ռուսներից բռնած, մինչեւ ամերիկացիներ: Չկա Տիգրանաշենի խնդիր, մոռացե՛ք: Ինչ վերաբերում է Տավուշի գյուղերին, այդ մասով խնդիր եղել է եւ նախնական փաստաթղթով դա գրված է եղել: Բայց այդ խնդիրը դուրս է հանվել ու որոշակի պատրվակ է եղել դուրս հանելու: Դա կապված է եղել Վրաստանի հետ ու կարծում եմ, դրան էլի չեն անդրադառնալու: Կամ եթե անդրադառնան, քարտեզներով պիտի անդրադառնան էլի իմ նշած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»:
Ըստ Սարգսյանի, եռակողմ փաստաթղթից հետո մեր շահերը ոտնահարվում են, բոլորն ասում են, որ Ադրբեջանը պիտի դուրս բերի իր ուժերը, հետո սահմանների հարցը քննարկվի, բացի ՌԴ-ից. «Պարտադրվում է ՀՀ-ին նորից եռակողմ անել, չգնալ Ֆրանսիա»:
Արամ Սարգսյանն ասաց, որ չի հավատում ընդդիմադիրներին, երբ ասում են, որ միայն վարչապետին փոխեն, ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ նախկինում ավելի լավ պայմաններում են ղեկավարել ու բերել են ավելի վատ պայմանագրեր. «ՌԴ-ն պաշտպանել է մեր թշնամիների շահը 2014-ի Կազանից սկսած: Իրենք էին պնդում միջանցքը բացել: Լավրովն էր չէ՞, որ եկավ, գնաց, որից հետո գրավեցին թուրքերը: Հայերին ասում են՝ դուք մի հատ ընդհանուր հայտարարի եկեք, մենք ամեն ինչի համաձայն ենք, Ադրբեջանին ասում են՝ գնացեք մինչեւ վերջ: ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ չկրակեք, կրակեցիք՝ մենք ձեզ չենք պաշտպանելու, պայմանագրերը չեն գործում, Ադրբեջանին ասում ՝ ոտքով առաջ գնացեք, ի՞նչ են անելու որ: Կրակեցին՝ մենակ են մնալու, չկրակեցին՝ գնալու եք դիրքերը դնեք: Ի՞նչ պիտի անի հայն այստեղ, որը չի անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ