Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ քննարկել է Արցախի հարցը

Հունիս 08,2021 16:54

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դղիանի և Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ:

Արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը:

Կողմերն ընդգծել են կրակի դադարեցման խիստ պահպանման և առաջ եկած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Նրանք նաև վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում:

Ռուսական կողմն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930