Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հարազատներին

Հունիս 08,2021 16:46

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ միասին այցելել է ՀՀ ոստիկանության N զորամաս և հանդիպել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած ոստիկանության 43 ծառայողների ընտանիքների անդամների հետ։

Արայիկ Հարությունյանը զոհված ոստիկանների հարազատներին է հանձնել պետական պարգևները և հայտնել նրանց իր խորին ցավակցությունն ու զորակցությունը։ «Շնորհիվ մեր հերոս տղաների՝ Հայրենիքի փրկված հատվածում մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար և մեր երեխաներին դաստիարակել նրանց մարտական ու հայրենասիրական ոգով», – իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը զորամասում մասնակցել է զոհված ոստիկաններին նվիրված փառքի սրահի բացման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930