Այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքից հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ «Տաթեւգէսի» նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանը։ Ներկայանալու հետո նա ասաց. «Պարոն նախագահ, էն բոլոր ասած բաները սուտ են, մենք ձեզ հետ աշխատել ենք»։ Ռոբերտ Քոչարյանը անտարբեր հայացքով նայեց Սասուն Խաչատրյանին, գլխով համաձայնության նշան արեց ու քայլեց։
Գորիսում քաղաքացիները նաեւ Ռոբերտ Քոչարյանին խնդրեցին փրկել Հայաստանը, բարձրացնել պատգամավորության ցենզը։ Վերջին առաջարկին Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․ «Որ ամեն մի ապուշ պատգամավոր չդառնա»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Իսկ հարթակից իր ելույթում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ այս ընտրությունները անձերի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել. անվտա՞նգ երկրում՝ մեջքներդ ուղիղ, թե՞ ծնկաչոք, ուզում ենք զարգանա՞լ, թե՞ արտագաղթել, կայուն ներքին մթնոլորտո՞ւմ, թե՞ պառակտված։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց երեք քայլ անել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ