Լրահոս
Օրվա լրահոսը

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը պաշտոնյայի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով հրապարակայնորեն ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրինագիծ է մշակել

Հունիս 08,2021 15:50

Վերջին երեք տարիների ընթացքում իշխող ուժի կառավարման ուղղակի հետևանքն է պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի նկատմամբ հանրային վստահության կորուստը, ինչն այլևս վերածվել է ՀՀ ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի՝ քայքայելով պետական ինստիտուտների համբավն ու հեղինակությունը:

Հատկապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած հետպատերազմյան շրջանում հայ հանրությունն ականատես է միմյանց տրամագծորեն հակասող պաշտոնական տեղեկատվությունների և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի տարածմանը, որը հաճախ առավել նման է մեկ կենտրոնից կառավարվող պաշտոնական մեդիատեռորի:

Հաշվի առնելով վերոնկարագրյալ դիտավորյալ գործողությունների արդյունքում պետական ինստիտուտների հեղինակությանը հասցված ահռելի վնասը՝ պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի միջոցով առերևույթ սուտ տեղեկությունների տարածումն այլևս ունի բավարար չափով հանրային վտանգավորություն ՀՀ քրեական օրենսգրքով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսելու (քրեականացվելու) համար՝ միաժամանակ կանխելով նշված հանրորեն վտանգավոր արարքի իրականացման հետագա դեպքերը:

Հետևաբար, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը մշակել է պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով հրապարակայնորեն կամ զանգվածային լրատվության միջոցով ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծ՝ առաջարկելով այն նախատեսել որպես սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

Նշված օրենսդրական նախագիծն ուղարկելու ենք նախընտրական պայքարին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ առաջարկելով հինգ օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ նորընտիր խորհրդարանի առաջին հերթական նստաշրջանում համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու վերաբերյալ:

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը կհրապարակենք բոլոր կուսակցություններին և դաշինքներին դիրքորոշումը նշված օրինագծի վերաբերյալ, ինչը կբացահայտի յուրաքանչյուրի վերաբերմունքը պետական մակարդակով սուտ տեղեկատվության տարածման նկատմամբ:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930