«Մեր Փաշինյանն է, մերը Փաշինյանն է, հասկանո՞ւմ եք»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը շրջում էր բակերով եւ քարոզչական թերթիկներ բաժանում թիմակիցների հետ, պատուհանից բղավեց մի կին։
«Փաշինյանն է՝ իրեն ընտրեք, ինչո՞ւ եք ճվճվում այդպես։ Հիմա՝ շենք է, մեկը Մարուքյան է ընտրում, մյուսը Փաշինյան, ինչո՞ւ ես նեռվահան լինում, այ ցավդ տանեմ»,-բարձրախոսով պատասխանեց Էդմոն Մարուքյանը։
Կինը շարունակում էր բարձրահարկի պատուհանից բղավել։
«Իսկ ո՞վ է ասում, որ բոլորը պետք է ինձ կամ Փաշինյանին ընտրեն, տնաշեն․․․ես ձեզ առողջություն եմ ցանկանում։ Լավ եղեք, պինդ եղեք, մենք միասնականություն եւ համերաշխություն ենք քարոզում»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ