Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի ճաշարանը ռեստորան չէ, որ ուզածդ պահին հորթի փափկամիս կամ գորտի տոտիկներ տան. Զոհրաբ Հարոյան

Հունիս 08,2021 15:32

Լրագրող Զոհրաբ Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը

+1+1… ՍՈւՏ

2003-2005 եմ ծառայել: Ծառայակից ընկերներս կվկայեն՝ չի եղել օր, որ որևէ մեկը սոված քնի, չի եղել օր, որ սեղանին միս չլինի, իսկ երեկոյան ձուկ:

❗️Բանակի ճաշարանը ռեստորան չէ, որ ուզածդ պահին հորթի փափկամիս կամ գորտի տոտիկներ տան: Բանակն ունի սննդակարգ՝ հաշվարկված, մշակված, փորձված, որ զինվորը՝ հատկապես մարտական պայմաններում, ստամոքսի խանգարումներ չունենա:

Այո՛, մեր ծնողները մեզ կապոցներ բերել են, բայց ոչ թե որովհետև մենք սոված էինք, այլ որովհետև այդպես ընդունված էր ու մենք երբեք այդ կապոցները մենակ, գերեզմաններում թաքուն չենք կերել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930