«Դուք հումորի լավ զգացում ունեք»,- Գորիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներից ստացած հարցին՝ արդյոք երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո ինքը պատրաստվո՞ւմ է Սյունիքում կրկին մարզպետ նշանակել Սուրիկ Խաչատրյանին։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում նման անձնավորություն ընդգրկված չէ։
Ասաց, որ դաշինքը կազմված է երկու միավորներից, որոնից մեկը «Վերածնվող Հայաստան»-ն է եւ իր անկուսակցական թիմակիցներից ու հարց տվեց. «Մի՞թե դուք մտածում եք, որ այդ կուսակցությունը («Վերածնվող Հայաստանը») չունի բավարար կադրային պոտենցիալ՝ առաջարկելու ձեզ մեկին, որը լինի այստեղ մարզպետ եւ պատասխանատվություն կրի այս տարածքի զարգացման համար»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ