Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գնդակահարությամբ չեք պրծնելու»․ Իշխան Սաղաթելյան

Հունիս 08,2021 13:45

«Չէ, չենք ներելու»,- այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մեր գերիները մեզ կներեն, եթե հանուն Հայաստանի ինքնիշխանության մեկ-երկու ամիս ավելի մնան գերության մեջ։

Աննա Գրիգորյան

Հիշեցնենք՝ Աննա Գրիգորյանը «Իմ քայլի» ընտրացուցակով ընտրված պատգամավոր էր, որը վերջերս համալրեց «Հայաստան» դաշինքի ցուցակը։

Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ իրավիճակը իսկապես շատ ծանր է եւ անհապաղ քայլեր ու ջանքեր են պահանջվում այն շտկելու համար։ Իր հերթին խոստացավ հավատարիմ լինել ազգային եւ պետական շահին։ Ասաց, որ հունիսի 20-ից հետո պոպուլիզմ չի լինելու, քաոսին փոխարինելու է կառավարելիությունը եւ կանխատեսելիությունը։

Դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ մեր երկրում անարխիա չի լինելու, լինելու է արդարադատություն. «Քաջ Նազարը շրջում է գյուղերում եւ ասում է, որ պատրաստ է գնդակահարվել, եթե ժողովուրդն այդպես ցանկանա։ Գնդակահարությամբ չեք պրծնելու։ Մեր երկրում անարխիա չի լինելու, լինելու է արդարադատություն»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930