Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուժը կորցրած ճանաչեց «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյանի գրանցումը: Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Պատգամավորի թեկնածուն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Նույն քաղաքական ուժից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաեւ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը: Բոլորի գրանցումը ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից էլ պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն է ինքնաբացարկի դիմում գրել, սակայն, քանի որ պարոն Միքայելյանի դիմումը նոտարական վավերացմամբ չէր, դիմումի առկայությունն անձամբ հաստատեց, եւ ԿԸՀ-ն նրա գրանցումը եւս ուժը կորցրած ճանաչեց:
«Միասնական հայրենիք» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Շուշան Ավետիսյանը, Արմինե Օհանյանը, որոնց գրանցումը հանձնաժողովը ճանաչեց ուժը կորցրած:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանի ինքնաբացարկի դիմումը սակայն, ԿԸՀ-ն մերժեց, քանի որ թեկնածուն ո՛չ իր դիմումն էր նոտարական վավերացմամբ ներկայացրել, ո՛չ էլ ինքն էր եկել ԿԸՀ նիստին: Նրա դիմումը ԿԸՀ-ն մերժեց:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ