Երեւանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ մի տարեց տղամարդ կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին մոտեցավ ու դժգոհեց, որ Սյունիքի սահմանին եւս ռուսներ են կանգնած, ու քիչ է մնում՝ ինքնավարության կարգավիճակով մտնենք Ռուսաստանի կազմ։ Էդմոն Մարուքյանն ի պատասխան հիշեցրեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կանգնած են ռուսները․
Էդմոն Մարուքյան-Դու ինչո՞ւ չես գնացել կանգնել։
-Ե՞ս։ Ես կանգնել եմ։
Էդմոն Մարուքյան-Որտե՞ղ ես կանգնել։ Մի հատ դու կանգնի, նոր խոսենք։
Կարդացեք նաև
-Հա՜, հլը մի րոպե։
Էդմոն Մարուքյան-Մի ճվճվա, հայ-իրանական սահմանի․․․
-Դու ես ճվճվում, ո՞ւմ ես վիրավորում։
Էդմոն Մարուքյան-Չեմ վիրավորում, հայ-իրանական սահմանի՞ն ովքեր են կանգնած, ո՞ր զորքերը։
-Ռուսները, հետո՞։ Բայց այս պատերազմի պարտության պատճառն ովքե՞ր էին։
Էդմոն Մարուքյան-ՀՀ-ն պահե՞լ է իր սահմանները։ Երեւանի կենտրոնում գոռգոռում ես, իսկ Սյունիքում մարդիկ են գերեվարվում։ Ո՞ւմ հաշվին ես քեզ այդպես պահում։
-Իմ ընկերների, իմ լավ ընկերների, որոնք պահում են, դուք չեք պահում։
Ապա տարեց տղամարդը համոզմունք հայտնեց, որ պատերազմը «զակազ» էր, որպեսզի ռուսներ եւս Սյունիքի միջանցքից օգտվեն․ «Թող Եվրոպան գա իր սահմանապահներով։ Դուք էլ եք մեղավոր, պարոն Մարուքյան, որ ռուսները զորքեր մտցրին։ Լեւոնը խաբեց, Քոչարյանը խաբեց, Նիկոլը խաբեց, դու էլ ես խաբում»։ Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց․ «Ձեր հայտարարությունների պատճառով է, որ այսօր ունենք գերիներ, որ սահմաններն այդ վիճակում են։ Ձեր նման մարդիկ են․․․այս ամենը ձեր հակառուսականության քարոզի հետեւանք է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ