«Մեզ համառորեն ուզում են խաբել ու մոլորեցնել՝ ցույց տալով նախկինների և ներկաների խաղը՝ Նիկոլ Փաշինյան կամ Ռոբերտ Քոչարյան ընտրությունը»,-«Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության (ԱԺԲ) ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:
Նա հավաստիացրեց՝ այս երկուսից որին կընտրեն, տարբերություն չկա ու ասաց. «Նիկոլին, թե Ռոբերտին ընտրությունը որևէ նշանակություն չունի. երկու դեպքում էլ ընտրում եք ռուսական գաղութատիրական համակարգը, որն արդեն Լավրովի առաջին պլանի իրականացումից հետո հիմա սկսել է իրականացնել Լավրովի երկրորդ պլանը: Այդ համակարգն արդեն վերածվել է ռուս-թուրքական համակարգի»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ Ռուսաստանը բերում և մեզ սկուտեղի վրա մատուցում է Թուրքիային. «Հիմա Ռուսաստանն այնպես է անում, որ մոլորեցնի. այս երկու խեղկատակների միջից ժողովուրդն ընտրի մեկին, այնպիսի իրավիճակ ստեղծի, որ կարևոր չէ՝ որին կընտրի այդ երկուսից: Իրականում ընտրելով Ռուսաստանին՝ ընտրում ենք Թուրքիային: Եթե ընտրում ես Ռուսաստանին, ընտրում ես Թուրքիայի, եթե ընտրում ես Ռոբերտին, ընտրում ես Թուրքիային, եթե ընտրում ես Նիկոլին, ընտրում ես Թուրքիային: Չկա ոչ մի տարբերություն: Միակ լուծումը արևմուտքի մեկնած ձեռքը բռնելն է»:
Վարուժան Ավետիսյանը հավաստիացրեց՝ այդ լուծումն առաջակում է ԱԺԲ-ն՝ ճանապարհային քարտեզով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ