«Վարչապետի պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին։ Մենք գիտենք նրա հակումները ելակի, կոնֆետների եւ այլ քաղցրավենիքի նկատմամբ։ Նրա սիրելի Ալենչիկը ասում է, որ ծառայության ընթացքում ժամանակին չէր լողանում։ Ալենչիկ, երբեք չես մաքրվելու՝ որքան էլ լողանաս»,- այսօր Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի երեկ Արմավիրում արած հայտարարություններին։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա խայտառակ արդյունքներին, Յուրի Խաչատուրովն ասաց, որ ճիշտ կազմակերպելու արդյունքում միանգամայն հնարավոր էր պատերազմում այլ արդյունք գրանցել, ամենավատթարագույն դեպքում, համենայնդեպս, հնարավոր էր այնպես անել, որ թշնամին Սեւ լճում ու Կապանում չլիներ։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ