«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հունիսի 8-ին իր նախընտրական քարոզարշավը շարունակեց Երևանում, այս անգամ էլ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակից` առավոտյան ժամը 9-ից։ Քարոզարշավի երկրորդ օրը եւս քաղաքական ուժը, որն իր գերնպատակն է հռչակել ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը, քարոզչությունը դարձյալ սկսեց եկեղեցում առավոտյան աղոթքից հետո:
«Զարթոնքի» քարոզարշավի մեկնարկը տրվել էր հունիսի 7-ին՝ Երեւանի սուրբ Աննա եկեղեցու մոտից `կրկին աղոթքով:
Կարդացեք նաև
Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը, գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը, կուսակցության մյուս անդամներն ու աջակիցները` Եռագույն ժապավենները կրծքին փակցրած` քարոզչանյութեր բաժանեցին երեւանցիներին, զրուցեցին հանրության տարբեր շերտերի հետ` իրազեկելով իրենց առաքելության եւ ծրագրի մասին:
Ի թիվս այլ քաղաքացիների, նրանք բուկլետներ բաժանեցին նաեւ գյուղմթերք վաճառողներին, տաքսու վարորդներին եւ պատահական անցորդներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` «Զարթոնքի» ֆեյսբուքյան էջից: