Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը խորհրդարանի օրենսդրական աշխատանքների բարելավման հարցում մասնագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց

Հունիս 08,2021 13:16

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ողջունելով հյուրին՝ Թունյանը շնորհավորեց Գալագերին մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը խորհրդարանի օրենսդրական աշխատանքների բարելավման հարցում մասնագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց:

Անդրադարձ եղավ հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930