Սպիտակի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների կանխարգելման ու բացահայտման նպատակով։
Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 40 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։
Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն