Լրահոս
Օրվա լրահոսը

«540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով․ պետք չի, որ 540 կմ-ում զինվորներ կանգնեն»․ Մարուքյան

Հունիս 08,2021 12:47

«Պատերազմով թշնամուն չենք հանի մեր տարածքից, եւ դա ակնհայտ է։ Պետք է բանակցություններով հանենք։ Իսկ  դա անելու փոխարեն ԱԳ նախարարը հրաժարական տվեց, տեղակալները եւս հրաժարական են տվել։ Դիվանագիտական ճակատում մենք կարող ենք մեծ անելիք ունենալ, «Լուսավոր Հայաստանն» ունի այդ ներուժը»,-Երեւանում այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ասել, որ որեւէ պետության միջոցով ՀՀ տարածք մտած ադրբեջանցիներին հանելու ենք՝ աբսուրդ է․ «Կան քաղաքական ուժեր, որոնք նման բան են ասում, բայց դա չի կարող լինել։ Դա արդեն իսկ չի ստացվել։ ՀՀ-ն Ֆրանսիայի միջոցով արդեն իսկ չի կարողացել հանել։ Ոչ էլ ռուսների բանակցությունների միջոցով է հաջողվել։ ՀՀ-ին պետք է հավասարակշիռ արտաքին բանակցային ճակատ։ Արտաքին խաղացողները տեսնում են, որ մենք անընդհատ այս ու այն կողմ ենք վազում, դրա համար միայն խորապես մտահոգված են։ Փաստը մնում է փաստ, որ թշնամին մնում է մեր տարածքում»։

Էդմոն Մարուքյանը պնդեց․ «Մենք բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքերը հանելու ենք ՀՀ տարածքից։ 540 կմ սահմանը մենք ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով։ Պետք չի, որ  540 կմ-ում զինվորներ կանգնեն, սա 21-րդ դարն է։ Այդ ողջ տարածքը տեսադիտվելու է, ունենալու ենք դիտարկող հենակետեր։ Գործող իշխանության եւ մեր բանակցողի տարբերությունն այն է լինելու, որ մեր բանակցողը չի լքելու խրամատը։ Ներգրավելու ենք նաեւ կարող ուժերին ու կադրերին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930