«Անվտանգության առումով նույն վիճակն է»,- այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Aravot.am-ի հարցին ի պատասխան պարոն Առուշանյանն ասաց, որ Հայաստանում այլ իշխանության գոյության պայմաններում հնարավոր կլինի իրավիճակը մեր օգտին շտկել։ Թե որքա՞ն՝ հարցի պատասխանն էլ եղավ. «Աստված առաջ»։
Պարոն Առուշանյանը լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրեց, որ գործող իշխանությունը Գորիսում մեծ աջակցություն չունի, թեեւ դժվարացավ հստակ տոկոսային հարաբերակցություն նշել։ Aravot.am-ի դիտարկմանը, որ սոցհարցումներ են հրապարակվել, ըստ որոնց՝ ՔՊ-ն իր վարկանիշով առաջատարն է, պարոն Առուշանյանը բազմանշանակ նայեց եւ չարձագանքեց։
Aravot.am-ի հաջորդ հարցին՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Սյունիքի համայնքների ղեկավարները ընտրություններում վարչական ռեսուրս չե՞ն կիրառելու, պարոն Առուշանյանը պատասխանեց, որ վարչական ռեսուրսն իշխանության ձեռքում է, իսկ համայնքապետերը՝ ում մարդիկ ընտրել են, ի՞նչ պիտի պարտադրեն։
Պարոն Առուշանյանին հարց տվեցին նաեւ «Հայաստան» դաշինքի ինքնավստահ իշխանական ուժ լինելու կեցվածքի մասին էլ։
Կարդացեք նաև
Պատասխանը եւ զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում։
Լրագրողները Առուշ Առուշանյանից հետաքրքրվեցին նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հնարավոր առնչությունների եւ համագործակցության մասին։ Առուշանյանը պատասխանեց, որ 2017-ից ի վեր Սուրիկ Խաչատրյանի հետ որեւէ համագործակցություն եւ առնչություն ինքը չի տեսնում։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ