Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խոստացան 90% քվե տալ ՔՊ-ին:
Նա քարոզարշավի շրջանակներում այցելել է այդ համայնք: Բնակիչները գոհ էին, որ իրենց համայնք տանող ճանապարհները հեղափոխությունից հետո նորոգվել են. «Լեւոնից հետ մեր ճանապարհները ասֆալտ չէին տեսել: Կարեն Դեմիրճյանի օրոք մեր գյուղում գործարան էին դրել, ճամփեքը նորոգեցին, հիմարները եկան գյուլլեցին մարդկանց, հիմա էլ քո շնորհիվ մեր ճանապարհը սարքել են: Շտապօգնությունը չէր գալիս, որ կանչում էինք, մինչեւ գալիս էր ու հղի կնոջ տանում էր՝ լավ չէր լինում»:
Մի եղնիկցի էլ Փաշինյանին հորդորեց. «Ցանկություն ունենք, որ «իրոքից» խիստ լինեք, որովհետեւ մարդիկ սկսել են արդեն «իրոքից» չափերն անցնել ու պետք է լրիվի գյամերը քաշել կոպիտ ասած ու աշխատել ձիգ: Մենք ամբողջությամբ ձեր կողմն ենք մեր ամբողջ ուժով ու թիմով»:
Կարդացեք նաև
Հավաքվածները հորդորում էին «հներին փոխել, դատավորներին հանել», Փաշինյանն էլ արձագանքեց. «Ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Փաշինյանը հարցրեց՝ ՔՊ-ն ձեր գյուղում քանի՞ տոկոս կհավաքի, խոստացան՝ 90%-անոց արդյունքի համար ենք աշխատում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ