Հունիսի 8-ին Բաքվում սկսվել է Արցախյան պատերազմում գերեվարված Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը, հաղորդում է Trend-ը:
Նիստի ժամանակ Էուլջեքջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գործն ուղարկել նախաքննության փուլ: Դատարանը մերժել է միջնորդությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործի քննությունն ավարտվել է: Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Հայաստանի զինված ուժերի կազմում Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ» կատարելու մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ