Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Գեղամ Գևորգյանի վերաքննիչ բողոքը. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարեցվում են

Հունիս 08,2021 12:17

Վերջապես, երկարատև պայքարից հետո հասանելի դարձավ թիվ ԵԴ/13566/02/20 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը: Ուրախությամբ արձանագրեմ, որ հաղթել ենք: Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Դա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են:

Սա կարևոր հաղթանակ էր և սա միայն իմ հաղթանակը չէր: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ընկերներին, որոնք իմ կողքին էին այս դժվար պայքարի ընթացքում: Ես շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր լրատվամիջոցներին, պայքարիս ամբողջ ընթացքը լուսաբանելու համար: Սա մեր բոլորիս հաղթանակն է:

Դե, իսկ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն պետք է հեռանա:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930