Այսօր Գորիսի հրապարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին ներկա էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Aravot.am-ի հարցին՝ խնդիր չի՞, որ նա մասնակցում է նախընտրական հանրահավաքին՝ պարոն Բալասանյանը պատասխանեց․ «Ես չեմ մասնակցում։ Ես եկել էի Գորիս՝ թեյ խմելու, տեսա, որ հրապարակում մարդիկ հավաքված են, մոտեցա»։
Վիտալի Բալասանյանը հրաժարվեց հարցերի պատասխանել։ Անվտանգությանը վերաբերվող մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ ամեն ինչ նույնն է, մեծ դրական փոփոխություններ չունենք։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ