Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կարծելով, թե հաղթել է պատերազմում». Ֆրանսիայում ապաստանած ադրբեջանցի բլոգերին կրկին սպառնում են հայկական մամուլին տված հարցազրույցի պատճառով. «Հայկական ժամանակ»

Հունիս 08,2021 11:27

Ադրբեջանական հետապնդումներից, հալածանքներից ու շարունակական հարձակումներից ազատվելու հույսով երկրից փախած ու Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած ադրբեջանցի վիդեոբլոգեր Մուհամադ Միրզալին կրկին հայտնվել է հարձակումների թիրախում: Պատճառն այս անգամ հայկական մամուլին տված հարցազրույցն է՝ երկու ազգերի միջև խաղաղության անհրաժեշտության ու Ադրբեջանի իշխանությունների քայլերի մասին:

Հարցազրույցը եղել է մայիսի 31-ին, CivilNet գործակալությանը. «Դուք հայ եք, ես` ադրբեջանցի, միգուցե ոմանք մեր երկրներում մեզ դավաճան կոչեն, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ մեր այս զրույցը արմատներ է գցում խաղաղության համար… ի վերջո, դեռ որքան ենք շարունակելու իրար սպանել, այս ամենին պետք է վերջ տրվի: Ի վերջո, դեռ ինչքա՞ն մենք պետք է սպանենք իրար»,-ասել էր հայտնի ակտիվիստն ու քաղգաղթականը:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում, համեմատելով Ադրբեջանի ներկայիս իշխանություններին Հայաստանի հետ, Միրզալին ասել էր, որ հայերը երջանիկ ազգ են, որովհետև ազատ են: Ըստ բլոգերի, Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կարծելով, թե հաղթել է պատերազմում:

Հարցազրույցը, ըստ էության, հիմնականում դրական արձագանքներ է ստացել ադրբեջանցիների շրջանում, սակայն այն, ըստ Միրզալիի, հունից հանել է բռնապետ Ալիևին:

2016-ին Միրզալին Ադրբեջանից մեկնել է Ֆրանսիա՝ փախչելով Ադրբեջանի իշխանությունների աճող ճնշումներից:

Նանտում արդեն, CivilNet- ի հարցազրույցից հետո մի շարք չարագուշակ սպառնալիքների պատճառով Միրզալին այժմ վախենում է սպանվելուց:

Հարցազրույցի հրապարակման հենց հաջորդ օրը Միրզալիի մեքենայի հետևի ապակին կոտրել են, հետևի նստատեղին թղթի կտոր է եղել՝ վրան թուրքերենով գրված «սա քեզ՝ որպես նախազգուշացում» հաղորդագրությամբ:

Հաջորդ առավոտյան՝ հունիսի 2-ին, Միրզալին հայտնել է, որ ինքը նկատել է «մի ադրբեջանցու, որը հեռախոսով խոսել է անմիջապես իր բնակարանի մոտ»՝ անմիջապես այն բանից հետո, երբ բլոգերի ծնողները դուրս են եկել տնից գնումների համար և ինքը մնացել է մենակ: Նա ասում է, որ տղամարդը լուսանկարել է իրեն, ապա «մոտեցել բնակարանի դռանը և փորձել ներս մտնել»:

Անծանոթը փախուստի է դիմել՝ մինչ ֆրանսիական ոստիկանության ժամանումը:

Միրզալին 2 թվիթ է տեղադրել դեպքերի վերաբերյալ ՝ գրելով. «Ես զգում եմ դա: Շուտով Ալիեւի ռեժիմը կսպանի ինձ: Եթե ես սպանվեմ, երկու կողմերն են մեղավոր: Ալիևը, իհարկե, առաջին մեղավորն է, իսկ երկրորդ մեղավորը Ֆրանսիայի կառավարության անտարբերությունն է»:

Հունիսի 3-ին ակտիվիստը նոր տեքստային հաղորդագրություն է ստացել: Դա ադրբեջաներեն է եղել և անհայտ համարից, գրված է եղել. «Դու պետք է քեզ նորմալ պահես, քանի դեռ ես այստեղ եմ»:

Վերջին սպառնալիքներից առաջ բլոգերն արդեն մի քանի անգամ հասցրել է իր մարմնի վրա զգալ ալիևյան կլանի բարկությունը: Երկու դաժան հարձակումներից հետո Միրզալին հրաշքով է փրկվել:

Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930